Օգոստոսի 2-ի երեկոյան, ժամը 20։00-ի սահմաններում Ալավերդիում և տարածաշրջանի գյուղերում տեղացած ուժգին կարկուտը մեծ վնասներ է պատճառել։ Ալավերդիում մոտ մեկ ժամ անընդմեջ հավկիթի մեծության կարկուտ է տեղացել։

Վնասվել են շենք-շինությունների տանիքներ, պատուհաններ, արևային պանելներ, ավտոմեքենաներ։ Համայնքի տարբեր հատվածներում էլեկտրասյուներ են ընկել, ինչի հետևանքով քաղաքի թաղամասերը հոսանքազրկվել են։

Վնասվել են նաև Կոմունալ տնտեսության ավտոպարկում կայանած նոր միկրոավտոբուսները, որոնք սպասում էին երթուղի դուրս գալուն։

Գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Օձունում, Հագվիում, Աքորիում ու Հաղպատում նույնպես բնակելի տներ են տուժել։ Կարկուտն ավիրել է ցանքատարածությունները։

Ալավերդու համայնքապետարանում կարկտահարության վնասները հաշվարկելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել։ Ընթացքի մեջ են վնասի գնահատման աշխատանքները։

Տեսանյութը՝ շուտով։  

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.