Ամեն տարի Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը սկսվում է ապրիլի 23-ին՝ պահանջատիրության ու բողոքի երթով։ Հայաստանի և աշխարհի բոլոր անկյուններում, ուր գեթ մեկ հայ է ապրում, երթեր ու հավաքներ են կազմակերպվում՝ ի նշան բողոքի և անմեղ զոհերի հիշատակի։

Ապրիլի 23-ին ալավերդցիները նույնպես եռագույնը ծածանելով ու հայրենասիրական երգերով համայնքապետարանի տարածքից երթով շարժվեցին դեպի Անմեղ զոհերի հուշարձան։ Իսկ ապրիլի 24-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ՝ նվիրված Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։ Պատարագի ավարտին Ցեղասպանության 100-ամյակի խաչքարի մոտ Բարեխոսական կարգ կատարվեց։

Ջահերով երթ, Ալավերդի
Ջահերով երթ, Ալավերդի
Ջահերով երթ, Ալավերդի

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.