Ալավերդու համայնքապետարանն օգոստոսին լայնածավալ աշխատանքներ է իրականացրել քաղաքի տարբեր հատվածներում և հարակից համայնքներում։ Փոսալցումներ են իրականացվել ներհամայնքային ճանապարհներին, ժամանակավոր հարթեցվել է նաև Ծաղկաշատ գյուղ տանող գրեթե անանցանելի ճանապարհը։

Այս օրերին էլ դեռևս ընթացքի մեջ է Զորավար Անդրանիկ փողոցում փլուզված հենապատի կառուցումն ու վերականգնումը։ Աշխատանքները կտևեն 1-2 ամիս։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.