Հունվարի 28-ը ՀՀ ԶՈւ կազմավորման օրն է։
Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ Ալավերդու մշակույթի կենտորնում այսօր միջոցառում էր։
Ներկա էին Ալավերդու համայնքապետը, համայնքապետի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք, զինվորականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։ Ապա շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր հնչեցին՝ ուղղված հայ զինվորին ու հայոց բանակին։
«Լազուր» Ժողգործիքների համույթի մենակատարները և Ալավերդու քաղաքային թատրոնի դերասանները ներկայացրին թատերական կոմպոզիցիա՝ նվիրված հայրենիքի համար նահատակված տղաներին։