Ալավերդիում նշվեց Հաղթանակի օրը

Մեծ հաղթանակի 77-ամյակը Թումանյանի տարածաշրջանում այսօր տոնեցին միայն երեք վետերաններ։ Իսկ նրանցից միայն 97-անյա Միշա Սահակյանն էր այցելել Ալավերդու Հաղթանակի հուշարձան։
Տոնի առթիվ հնչեցին բազում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, իսկ օրվա խորհուրդն ամբողջացրին «Լազուր» ժողգործիքների համույթի մենակատարները՝ ներկայանալով հայրենասիրական երգերով։