Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ութ մարզերի 18 համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Ալավերդի քաղաքում ընտրություններին համամասնական ընտրական կարգով մասնակցում են քաղաքական չորս ուժեր՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ժամը 20։00-ի դրությամբ խոշորացված Ալավերդի համայնքի 30547 ընտրողներից քվեարկության է մասնակցել 14046 քաղաքացի կամ ընտրողների 45․98 տոկոսը։
«Անկյուն+3» հեռուստաընկերության նկարահանող խմբերը ընտրական տեղամասերում ներկա են ձայների հաշվարկման գործընթացին։