Մայիսի 4-ին Ալավերդիում մահվան ելքով դժբախտ պատահար է գրանցվել։ Ժամը 12։00-ի սահմաններում երկաթգիծը ոչ սահմանված վայրում հատելիս 34-ամյա կին է ընկել գնացքի տակ։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի փոխանցմամբ՝ մահացածն Ալավերդի խոշորացված համայնքի Կաճաճկուտ գյուղի բնակիչ 33-ամյա Նելլի Գալստյանն է։ Մեքենավարը ձայնային ազդանշաններ ու էքստրեմալ արգելակման ռեժիմ է կիրառել, սակայն կինն ընդհանրապես չի արձագանքել մեքենավարի ազդանշաններին։
Մանրամասները՝ տեսանյութում։