Հայաստանում շարունակում է անլուծելի մնալ թափառող շների հիմնախնդիրը։ Ինչպես շատ մեծ ու փոքր քաղաքներում, Ալավերդիում նույնպես անտեր, սոված և անօգնական շների թիվն ավելանում է։

Ալավերդու համայնքապետարանը 2023 թվականի բյուջեում ներառել է թափառող շների ստերջացման ծրագիրը, որն անընդհատ ձախողվում էր՝ համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակից չլինելու պատճառով։

Շների վնասազերծման՝ երկրորդ անգամ հայտարարված մրցույթը կայացել է, և կա հաղթող։ Ծրագրի արժեքը 1 մլն․ 800 հազար դրամ է։ Այն նախատեսված է 60 շան համար։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.