Ալավերդիում և համայնքի մյուս բնակավայրերում Ամանորի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Բոլոր տեղերում տոնածառեր են զարդարվելու, որպեսզի համայնքի ամեն անկյունում տոնի շունչ լինի։

Ալավերդու քաղաքային թատրոնը համայնքի փոքրիկներին հետաքրքիր ու հեքիաթային օրեր է խոստանում՝ գեղեցիկ ներկայացմամբ։ Իսկ տոնի երաժշտական մասը կապահովեն «Լազուր» ժողգործիքների համույթն ու պարի խմբերը։

Տոնի կազմակերպման գործում Ալավերդու համայնքապետարանին աջակցում է «Վալլեքս» խումբը։ Բացի այդ, ընկերության կողմից Ալավերդու ցերեկային կենտրոնում արդեն ավանդույթ դարձած տոնական ճաշ կմատուցվի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.