Այսօր՝ մարտի 13-ին, Ալավերդիում վերջին հրաժեշտը տվեցին մշակույթի գործիչ Լազր Խեչիկյանին։

Նա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը ղեկավարել է մոտ 45 տարի։ Եվ հենց նրա ղեկավարությամբ է երաժշտախումբը վերջնականապես ձևավորվել որպես ժողգործիքների համույթ։ Հանրապետությունում «Լազուր»-ը առաջիններից մեկն էր, որ Մշակույթի նախարարությունից ստացավ ժողովրդական կոլեկտիվ պատվավոր կոչումը՝ դառնալով հանրապետության սիրված ու լավագույն ժողովրդական նվագախմբերից մեկը:

Մեծ և անգնահատելի է Լազր Խեչիկյանի ավանդն Ալավերդու և ընդհանրապես Լոռու մշակույթի զարգացման գործում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.