Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում ճագարաբուծությունը տարածված զբաղմունք է, ոմանց դեպքում էլ՝ հաջողված բիզնես։ Այրումի բնակիչ 69-ամյա Ազնիվ Հակոբյանի մի քանի տասնյակ ճագարներից հիմա թեպետ մեկն է մնացել, բայց տիկին Ազնիվը վստահ է՝ հաջորդ տարի ճագարները բազմանալու և լիություն են բերելու։ Երկարամյա առևտրականը սեփական փորձով գիտի, որ շատը լավ է թե՛ գումարի և թե՛ առատ տարի խոստանալու առումով։
Մեծ Այրումի մեկ այլ բնակիչ, 13-ամյա Արմանի ճագարներն էլ մեկ տասնյակից ավելի են։ Պատանին որոշել է ճագարների քանակն ավելացնել, ինչը նշանակում է զարգացնել բիզնեսը։ Արմանը նաև ճագարաբուծություն է ուսումնասիրում՝ գործն ավելի գրագետ կազմակերպելու համար։