Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի հանրապետության գազամատակարարումը։

«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ», – ասված է հաղորդագրությունում:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.